Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամենահայտնի մթերքների ծագման պատմությունը. 1in.am

Ամենահայտնի մթերքների ծագման պատմությունը. 1in.am

Bugaga.ru կայքը ներկայացնում է ամենահայտնի մթերքներից մի քանիսի ծագման պատմությունները:

 

Բուրգերներ

 

Շատ մարդիկ կարծում են, որ համբուրգերը ստեղծել են ամերիկացիները, սակայն դա այդպես չէ: Դեռ 1880 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակիչները նոր ուտեստներ ստանալու փորձեր էին կատարում: Նրանք բիվշթեք պատրաստելու համար մանրացնում էին միսը, իսկ հետո դրանից սթեյք էին պատրաստում: Սկզբում այս ուտեստն անվանվում էր համբուրգյան սթեյք, որը հետագայում կրճատվել է և դարձել պարզապես համբուրգեր:

 

Կարտոֆիլի ֆրի

 

Այսօր Ֆրանսիան և Բելգիան վիճում են, թե այս երկու երկրներից որում է առաջին անգամ առաջացել այս ուտեստը: Բելգիացիների կարծիքով՝ պատմությունը հետևյալ կերպ է եղել. 17-րդ դարում Բելգիայի Մաաս գետի հովտի բնակիչները շատ էին սիրում տարբեր մթերքներ տապակել: Նրանք հիմնականում ձուկ էին տապակում, սակայն ձմռանը, երբ գետը սառչում էր, նրանք փորձել են տապակել կարտոֆիլ, ինչը նրանց այնքան է դուր եկել, որ դրանից հետ դարձել է հովտի բնակիչների ամենասիրելի ուտեստներից մեկը:

 

Ֆրանսիացիները, իրենց հերթին, հետևյալ պատմությունն են բերում: Մինչև 1795 թ. կարտոֆիլը կերակրի մեջ չէր օգտագործվում, և հիմնականում դրանով խոզերին էին կերակրում: 1795 թ. սովից հետո մարդիկ ստիպված փորձում են կարտոֆիլ ուտել, ինչն այնքան է դուր գալիս ֆրանսիացիներին, որ տարեվերջին այդ մթերքն արդեն աճում էր ամենուրեք, անգամ հանդիպում էր թագավորական պարտեզներում:

 

Նրբերշիկ


Ոչ-ոք հստակ չգիտի, թե որտեղ են նրբերշիկները ծագել: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն թվագրվում է մ.թ.ա. 50 000 թ.: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով, նրբերշիկն ու երշիկը հայտնվել են այն ժամանակ, երբ մարդիկ փորձել են միսն ավելի երկար պահպանել: Իսկ ահա թե ինչու են նրբերշիկները թաղանթի մեջ փաթաթում. բանն այն է, որ մսագործները հնում փորձել են որքան հնարավոր է՝ երկար պահպանել միսը։ Դրա համար նրանք մսին ավելացնում էին կենդանիների արյուն և ներքին օրգաններ, հետո աղ էին անում և այդ ամբողջը լցնում կենդանիների աղիքների մեջ:

 

Պիցցա

 

Ավանդական պիցցան, որը բաղկացած է հացի լոշից, լոլիկից և պանրից, մեզ է հասել Իտալիայի Նեապոլ քաղաքից: Դա հեշտ պատրաստվող ուտեստ էր, որի համար շատ քիչ մթերք և գումար էր հարկավոր: Այնուամենայնիվ, հացի լոշի վրա մթերքներ դնելու գաղափարը շատ ավելի վաղուց է եղել, քան Իտալիայի հայտնվելն աշխարհի քարտեզին: Դեռևս հին հռոմեացիներն ու եգիպտացիներն են սնվել հացի լոշերով, իսկ պիցցայի ամենավաղ հիշատակումը պատկանում է պարսիկներին. Դարեհը հրամայել էր պանիր և այլ համեմունքներ ավելացնել զինվորների պատրաստած հացերի վրա:

 

Կետչուպ

 

Չնայած առաջին անգամ կետչուպի բաղադրատոմսը հրատարակվել է ամերիկյան մի խոհարարական հանդեսում, այնուամենայնիվ, այս մթերքի նախահայրը չինական, այսպես կոչված, kê-tsiap է: Սկզբնական շրջանում այս սոուսը ոչ մի կապ չուներ մեզ նայտնի կետչուպի հետ, քանի որ այն պատրաստվում էր ձկից և այլ համեմունքներից: Բրիտանացի և հոլանդացի ծովագնացների շնորհիվ այս սոուսը հասել է Եվրոպա և հետագայում դարձել այնպիսին, ինչպիսին մենք գիտենք:

 

Շոկոլադ

 

Իսկական շոկոլադը աստվածային համ ունի, և դա իսկապես չափազանցություն չէ: Նրա պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 1500 թ., երբ հին ալմեկներն առաջին անգամ հայտնաբերեցին կակաոն: Նրանց հաջողվել էր այն վերածել համեղ ըմպելիքի: Հին մայաներն, իրենց հերթին, կակաոն օգտագործում էին ծիսական արարողությունների ժամանակ, որը փոխարինում էր արյանը: Նրանք կակաոն նաև փողի փոխարեն էին օգտագործում: Ինչ վերաբերում է մեզ ծանոթ շոկոլադին, ապա այն առաջին անգամ հայտնվել է 1850 թ.:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. pomestie-park.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ